19 հոկտեմբերի 2012 - 19:08 AMT
2012թ Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել 24.3 տոկոսով ավել գազ

2012թ հունվար-սպետեմբեր ամիսներին ՌԴ-ից Հայաստանին տրամադրվող բնական գազի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 24.3 տոկոսով և կազմել 322.5 մլն քմ: Հաշվետու շրջանում իրացվել է 1 128.2 մլն քմ բնական գազ, ինչը 12.3 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները ավելացել են 11.8 տոկոսով ` կազմելով 396.2 մլն քմ: Էներգետի բաժնում գազի սպառումն ավելացել է 42, արդյունաբերական բաժնում` 4.2 տոկոսով` համապատասխանաբար կազմելով 132.5 և 181.1 մլն քմ:

16.9 տոկոսով ավելացել է ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվող գազի ծավալը` կազմելով 304.3 մլն քմ: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.1 տոկոսով կրճատվել է այլ սպառողների կողմից գազի օգտագործումը` կազմելով 114.1 մլն քմ, հաղորդում է advis.ru-ն: