
Գերմանական մայրաքաղաքի Թեգել օդանավակայանում այսօր 50 մարդ է թունավորվել թունավոր գազերից: Այս մասին հաղորդել են օրինապահ մարմինները:
Թունավոր, քիմիական գազերի առաջացման պատճառը հավաքարարի սխալն էր: Սխալ չափաբաժիններ խառնելու արդյունքում առաջացել են թունավոր գոլորշիներ:
Այժմ օդանավակայանն աշխատում է ստանդարտ ռեժիմով, բոլոր չվերթերն իրականացվում են ըստ չվացուցակի: Տուժածների կյանքին վնաս չի սպառնում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: