Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին և հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է նման կառույցի առկայությունը հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության և կրթության զարգացմանն Արցախում:
Բակո Սահակյանը կարևորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: