19 ապրիլի 2005 - 07:53 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՍԼ Է ՊԵՐՄԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Պերմի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը ողջունել է Օլեգ Չիրկունովի` Հայաստանի եւ Պերմի մարզի միջեւ գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը: Նրա խոսքերով` ՌԴ մարզերի հետ Հայաստանի համագործակցության փորձը հուշում է, որ այս նախաձեռնությունը եւս կարող է արդյունավետ լինել: Օլեգ Չիրկունովն իր հերթին նշել է, որ Պերմի հզոր հայ համայնքը լավ երաշխիք է Հայաստանի հետ համագործակցություն հաստատելու համար: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: