22 հոկտեմբերի 2012 - 12:23 AMT
Իգոր Պոպովը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն այս շաբաթ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ամսաթիվը դեռ պարզ չէ, հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով, տվյալ պահին բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարությունների միջև. «Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա այս շաբաթ»:

Ռուս համանախագահը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Փարիզում: Նրա խոսքով, հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այց կկատարեն տարածաշրջան:

Պոպովը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը. «Գլխավորը` շարունակել բանակցությունները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներն աջակցում են երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը», հաղորդում է ԱՊԱ-ն: