ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն դուրս է գրվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցից, որտեղ բուժվել է վարակից:
Ինչպես հաղորդել է բժիշկ Ժոան Մանսուր Ֆիլյուն, հակաբիոտիկներով բուժումը դրական արդյունքներ է տվել, հիվանդն ապաքինվել է և նրա առողջական վիճակը թույլ է տալիս նրան վերադառնալ Շվեյցարիա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ես իմ անձնական փորձով ստուգել եմ Բրազիլիայում բժշկական պայմանները և ցանկանում եմ ասել, որ դրանք գերազանց են:
Համոզված եմ, որ Կոնֆեդերացիաների գավաթի և աշխարհի առաջնության ժամանակ բոլոր հիվանդներն ապագով ձեռքերում կլինեն»,- կատակել է Վալկեն Ցյուրիխ մեկնելուց առաջ:
Վալկեն Բրազիլիայում էր գտնվում 2014-ի աշխարհի առաջնության կազմկոմիտեի աշխատանքին ծանոթանալու նպատակով: