22 հոկտեմբերի 2012 - 16:21 AMT
«Հարսնաքարի» գործով դատական նիստ. Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի միջնորդությունը մերժվեց

Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավորը մերժեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտտպան Ավագ Լալայանի՝ դատավորի բացարկի մասին միջնորդությունը: Պաշտպան Ավագ Լալայանը միջնորդություն ներկայացրեց նաև դատախազի բացարկի վերաբերյալ՝ հիմնավորելով, որ նախաքննությունը սահմանափակվել է ընդհանրական ձևակերպումներով, չի հստակեցվել ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները (ով ում է հարվածել, լրացրել, ինչ վնաս է հասցնել) : Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «ընդհանուր միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելու և լրացնելու միջոցով» ձևակերպմանը: Օրենքը նախատեսում է, որ անձը ենթակա է պատասխանատվության միայն սեփական գործողություների համար, ըստ պաշտպանի՝ իրենք զրկված են պաշտպանության իրավունքի արդյունավետ կիրառման իրավունքից:

Փաստաբանը, անդրադառնալով դատախազի զբաղեցրած պաշտոնին և համապատասխան գիտելիքներին, նշեց, որ վերջինս օբյեկտիվ չէ: Նիստը կշարունակվի 50 րոպեից: Դատավորը կհայտնի մեղադրողի բացարկի վերաբերյալ վճիռը: