22 հոկտեմբերի 2012 - 19:47 AMT
Տոկիոն պահանջում է չեղյալ համարել Հարվային Կորեայի պատգամավորների այցը Տոկտո կղզիներ

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսմաու Ֆուձիմուրան պահանջում է է չեղյալ համարել Հարվային Կորեայի պատգամավորների այցը վիճելի Տոկտո կղզիներ:

Սեուլի և Տոկիոյի հարաբերությունները սրվել են այս տարվա օգոստոսին Հարավային Կորեայի նախագահի` այդ կղզիներ կատարած այցից հետո: Հիշեցնենք, որ կղզիները տեղակայված են Ճապոնական ծովի արևմտյան հատվածում:

Անմարդաբնակ ժայռոտ տարածքները դարձել են միջազգային վեճի պատճառ 1945թ-ից հետո, երբ Կորեան ազատագրվել է ճապոնական գաղութատիրական բռնատիրությունից: