Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լատինական Ամերիկա
Հոկտեմբերի 22-26-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մեքսիկա, Գվատեմալա և Կոստա Ռիկա, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: