23 հոկտեմբերի 2012 - 11:00 AMT
Muse-ը, ըստ Q ամսագրի, ճանաչվել է լավագույն ժամանակակից խումբ

Բրիտանական ազդեցիկ Q ամսագիրը շնորհել է իր կողմից սահմանված երաժշտական մրցանակները: Մրցանակաբշխությունը կայացել է հոկտեմբերի 22-ին Լոնդոնում:

«Ժամանակակից լավագույն խումբ» մրցանակը բաժին է հասել բրիտանական Muse տրիոյին: Լավագույն նոր կատարող է ճանաչվել Django Django-ն, իսկ լավագույն ալբոմ մրցանակին է արժանացել Բոբբի Ուոմակայի «The Bravest Man In The Universe» աշխատանքը:

Blur խումբը մրցանակի է արժանացել «լավագույն համերգային ելույթ» անվանակարգում` Հայդ Պարկի համերգի համար:

Q Awards 2012 հաղթողների ամբողջական ցուցակը հրապարակվել է ամսագրի կայքում: Q ամսագրի երաժշտական մրցանակները շնորհվում են ամեն տարի: Այս տարի մրցանակները հանձնվել են 23-րդ անգամ, հաղորդում է Lenta.ru-ն: