19 ապրիլի 2005 - 12:07 AMT
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվում է Հունգարիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Եվրոպայի համահայկական համաժողովի» նախագահ Ալեքս Ավանեսյանը: Նրա խոսքերով, հաջորդ պաշտոնական քայլը կլինի համապատասխան օրենսդրության մշակումը հունգարացի խորհրդարանականների կողմից: Որպես Հունգարիայի օրենսդիր մարմնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուշացած արձագանքի պատճառ նախագահը նշում է Հունգարիյի հասարակական եւ քաղաքական ուժերի որ բավարար իրազեկությունը այս հարցի շուրջ: «Դա բացատրվում է հայ համայնքի փոքրաթվությամբ, ինչպես նաեւ առաքելական դիվանագիտության աշխատանքում տեղ գտած բացթողմամբ: Հուսով եմ, որ այդ բացթողումը շուտով կփոխհատուցվի Հայոց ցեղասօպանությունը դատապարտող օրենքի ընդունմամբ Հունգարիայում»,-ընդգծել է Ա.Ավանեսյանը: