
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում համաներում է հայտարարել: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը` մեջբերելով պետական սիրիական հեռուստատեսությունը:
Խոսքը գնում է նաև քրեական հանցագործությունների համար դատապարտված անձնանց համաներման մասին, հաղորդում է lenta.ru-ն: Առայժմ պարզ չէ, թե արդյոք ազատ կարձակվեն ավելի վաղ ձերբակալված Ասադի ռեժիմի հակառակորդները: