
ԵՄ հակաիրանական պատժամիջոցների նոր ռաունդից հետո Իրանը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի փոխնախագահ Նանսեր Սուդանին: Ըստ նրա, ներկայումս քննարկվում է մի նախագիծ, որով նախատեսվում է արգելել նավթի արտահանումը մի շարք եվրոպական երկրներ, որոնք այն գնում են միջնորդների միջոցով, հայտնում է Asriran.
«Ըստ նախագծի Իրանը նաև մտադիր է դադարեցնել սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների ու սարքավորումների ներկրումը մի շարք եվրոպական երկրներից: Իրանը նաև կարող է արգելել իր քաղաքացիներին այցելել այդ երկրները որպես զբոսաշրջիկներ:
Այս նախագիծը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը»,-ասել է Նասեր Սուդանին: