
Հոկտեմբերի 24-ին, 25-ի օրվա առաջին կեսին, 27- ին հանրապետության առանձին շրջաններում, 25-ի երեկոյան ժամերին, 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 24-ին, 25-ին օրվա առաջին կեսին, 27-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 25-ին երեկոյան ժամերին, 26-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: