3 մարտի 2003 - 18:24 AMT
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ 86 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ 48-Ը ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Երեւանում չարտոնված հանրահավաքների 86 ձերբակալված մասնակիցներից 48-ը ներկայումս ազատ են արձակվել: ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, մարտի 1-ից Հայաստանի Բողոքարկման դատարանը սկսել է փետրվարի 21 եւ 23-ի հանրահավաքների ժամանակ եւ դրանցից հետո խուլիգանության եւ այլ հակաիրավական գործողությունների համար վարչական կալանքի ենթարկված քաղաքացիների գործերի քննությունը: Արդյունքում, առաջին ատյանի դատարանի որոշումները փոխարինվել են ավելի մեղմ պատժամիջոցներով` տուգանքներով: Աղբյուրի համաձայն, մյուս գործերի քննությունը կսկսվի համապատասխան դիմումներ ստանալուն պես: