19 ապրիլի 2005 - 13:06 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Այսօր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանել է Երեւան, որտեղ նա մասնակցելու է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն: Նախատեսվում է, որ Արկադի Ղուկասյանը ելույթ է ունենալու «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում: