Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ եթե Ադրբեջանն ուզում է, որ հայ շախմատիստները մասնակցեն Բաքվում կայանալիք Օլիմպիադա-2016-ին, ապա նրանք ևս պետք է գան Երևան և մասնակցեն Եվրոպայի 2014թ. տղամարդկանց անհատական առաջնությանը:
«1996 թվականից ի վեր Հայաստանում միջազգային մրցաշարեր են անցնում, և ադրբեջանցի շախմատիստները երբեք չեն մասնակցում դրանց: Եվ եթե նրանք ցանկանում են մեր հավաքականին տեսնել Բաքվում, ապա իրենք պետք է գան Երևան»,-ասել է նա:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը չի կասկածում, որ Ադրբեջանը գերազանց կկազմակերպի Օլիմպիադան, սակայն, պետք է ապահովի հայ շախմատիստների անվտանգությունը: