23 հոկտեմբերի 2012 - 17:32 AMT
The Wall Street Journal Europe. Իրանի ու «վեցնյակի» բանակցությունները կվերսկսվեն ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո

Իրանի ու «վեցնյակի» բանակցությունները կվերսկսվեն ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal Europe-ը Բրյուսելի ու Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների վրա հղումով:

«Նոր փուլի կենտրոնում կլինի Իրանի կողմից հասրտացված ուրանի փոխանցման հարցը՝ տնտեսական պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց»,-գրում է թերթը:

Ըստ թերթի, նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրությունների և Իրանում 2013թ. հունիսին կայանալիք նախագահական ընտրությունների միջև «դիվանագիտական պատուհան է» բացվում բանակցությունների նոր փուլի համար: