23 հոկտեմբերի 2012 - 17:34 AMT
Երևանի և Կահիրեի միջև անմիջական կապերը կզարգանան

Հոկտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Կահիրեի միջև անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես` երկու քաղաքների միջև իրավական փաստաթղթի ստորագրման, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները հեռանկարային համարեցին համագործակցությունը զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում:

Երկուստեք բարձր գնահատվեց դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում: