23 հոկտեմբերի 2012 - 18:00 AMT
Տաջիկստանում ԱՄՆ դեսպան. Ռազմական խորհրդատուներն Աֆղանստանում կմնան նաև 2014թ. հետո

ԱՄՆ իշխանությունները մտադիր են 2014թ. Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո այնտեղ թողնել խորհրդատուների, հայտարարել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Սյուզան Էլիոտը:

Խորհրդատուների առաքելությունը կլինի սովորեցնել աֆղան զինվորականներին ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը:

Ըստ դեսպանի, ՌԴ և Տաջիկստանի ռազմական համագործակցությունը չի խանգարի Դուշանբեի ու Վաշինգտոնի երկկկողմ հարաբերություներին ու ռազմական գործակցությանը, հայտնում է BBC-ին: