23 հոկտեմբերի 2012 - 18:49 AMT
«Երկաթե մարդը 3» ֆիլմի առաջին թրեյլերն արդեն հասանելի է

«Երկաթե մարդը 3» ֆիլմի առաջին թրեյլերն արդեն հասանելի է: Ֆիլմում կդերակատարի Գվինեթ Փելթրոուն, սակայն վերջերս տված հարցազրույցում դերասանուհին հայտարարել է, որ հոգնել է բլոկբաստերներից և չի բացառվում, որ հանդիսատեսը նրան տեսնի այս ֆիլմի հերոսուհու կերպարում վերջին անգամ: Ֆիլմի ռեժիսորն այս անգամ Շեյն Բլեքն է:

Ֆիլմի գլխավոր հերոսը կուղևորվի Չինաստան` ամենազոր Մանդարինի դեմ պայքարելու: Ֆիլմի սյուժեի ընդահուր նկարագրություն օրերս ներկայացվել է Disney ստուդիայում:

Ֆիլմի համաշխարհային պրեմյերան կկայանա 2013թ մայիսի 3-ին: