«Չելսին» լավ թիմ է, սակայն մենք արագ գոլ խփեցինք: Խաղալն ավելի հեշտ դարձավ: Մրցակցի մոտ շատ ազագ տոգտիներ ստեղծվեցին և մենք կարողացանք գոլային պահեր ստեղծել: Ափսոս, չստացվեց բոլորն էլ իրացնել: Սակայն գլխավորն այն է, որ հաղթեցինք»,-«Չելսիի» նկատմամբ հաղթանակից հետո ասել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ֆուտբոլիստի խոսքով, Չեմպիոնների լիգայում պետք է ավելի արագ տեղաշարժվել, փակել գոտիներն ու կտրուկ գրոհներ կազմակերպել. «Այստեղ թույլ մրցակիցներ չկան: Բոլոր թիմերն էլ ուժեղ են: Պետք է իմանալ ինչպես պաշտպանվել և իչպես գրոհել:
Հասկանում էինք, որ հեշտ չի լինելու և անում էինք հնարավոր ամեն բան, հաղթելու համար: Մեր թիմն այժմ վերելք է ապրում, ինչը պետք է շարունակական լինի: Ամեն ինչ դեռ ավարտված չէ: Մենք դեռ պետք է շատ և երկար աշխատենք»:
Մխիթարյանը կարծում է, որ «Շախտյորը» լավ էր խաղում ամբողջ խաղի ընթացքում, հանգիստ և հավասարակշռված էր գործում: