24 հոկտեմբերի 2012 - 12:20 AMT
Թուրքիան ՀՕՊ կայաններ է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան սկսել է հակաօդային պաշտպանության կայաններ տեղակայել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Timeturk թերթը: ՀՕՊ բազաները տեղակայվել են Շանլիուրֆա գավառի Ակչակալե, Սուրուչի Ջեյլանպինար շրջաններում:

Կայանները հագեցած կլինեն զենիթայի ու հակահրթիռային համակարգերով, ինչպես նաև ռադարներով:

Ավելի վաղ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ծանր տեխնիկա էր տեղակայել:

Հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից արձակված արկից Թուրքիայում հինգ քաղաքացի զոհվեց: Թուրքիան պատասխան հարված հասցրեց, իսկ թուրքական խորհրդարանը անդրսահմանային գործողությունների մանդատ տվեց Սիրիայի դեմ: