Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 24-ին 98 «կողմ» ձայներով ընդունել է օրինագիծ «Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ուղղումների համաձայն, այսուհետև Հայաստանում չեղյալ կհայտարարվեն Հայաստան մուտքի արտոնագրի երկարացման և ժամանակավոր բնակության համար փաստաթղթեր ստանալու տուրքերն այն երկրների հայազգի քաղաքացիների համար, որտեղ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է կյանքին և առողջությանը:
Հայաստանում մուտքի արտոնագրի երկարացումը մեկ մարդու համար արժի օրական 500 դրամ (շուրջ 1.2 դոլար): Հայաստանում ժամանակավոր կացության համար փաստաթղթեր ստանալն արժի 105-150 հազար դրամ (250-370 դոլար):
Օրինագծի քննարկման ժամանակ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաղորդել է, որ տվյալ պահին Հայաստանում գտնվում են Սիրիայից ժամանած շուրջ 5000 հայեր, որոնց 70 տոկոսը չունեն ՀՀ քաղաքացիություն: Այդ մարդկանց մոտ հաճախ խնդիրներ են առաջանում մուտքի արտոնագիրը երկարացնելու և ժամանակավոր բնակության փաստաթղթեր ստանալու հետ կապված: