20 ապրիլի 2005 - 10:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՐՄԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏՐԻ ՀԵՏ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են երկկողմ ուղղակի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Ա.Մարգարյանը կարեւորել է շփումների ակտիվացումը ձեռներեցների միջեւ, Հայաստանում եւ Պերմի մազրում արտադրվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակումը: Նշվել է որ տնտեսական համագործակցությանը կնպաստի նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի եւ «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» գործունեությունը: Որպես երկկողմ համագործակցության գերակա ճյուղեր նշվել են նաեւ զբոսաշրջության, գիտության եւ կրթության, մշակույթի ոլորտները: