Հունաստանը կկրճատի ծախսերը և կբարձրացնի հարկերը երկու տարվա ընթացքում 13,9 մլրդ եվրոյով, ինչպես նաև հիվանդագին փոփոխություններ կանցկացնի աշխատանքային և ապահովագրական օրենսդրությունում, հաղորդում է Աթենքի պետական լրատվական գործակալությունը:
Հունաստանը կախված է միջազգային վարկատուներից 2010-ի մայիսից: Վարկատուները հրաժարվում են տրամադրել հերթական 31,5 միլիարդանոց տրանշը, եթե Հունաստանը չկայունացնի առաջադրված նպատակներից շեղված բյուջետային ծրագիրը կոշտ կրճատումների միջոցով:
Գործակալության տվյալներով, միայն 2013-ին երկրում պետք է կրճատել ծախսերը 9,2 մլրդ եվրոյով, ընդ որում այդ կրճատումների երկու երրորդը կկազմի աշխատավարձերի, թոշակների և սոցիալական նպաստների կրճատումը: Բացի դրանից, մինչև 2013-ի վերջ աշխատանքից կազատվեն 25 հազար պետական ծառայողներ: