
ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է Ռուսաստանի ներկայացրած հայտարարությունը, որով կոչ է արվում Բենի Վալիդի բախումը կարգավորել խաղաղ ճանապարհով, ռուս լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Անցած շաբաթ Բենի Վալիդ քաղաքում, որ վերահսկում են Քադդաֆիի կողմնակիցները, բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի ու գրոհայինների միջև, սպանվեց Քադդաֆիի ո*դին՝ Համիսը:
«Սա մի իրավիճակ է, երբ ԱՄՆ պատվիրակության վարքագիծը դժվար է բացատրել ռացիոնալ եզրույթներով»,-ասել է Չուրկինը: