24 հոկտեմբերի 2012 - 15:54 AMT
«Տուր դը Ֆրանսը» 2013-ին ամբողջությամբ կընթանա Ֆրանսիայի ճանապարհներով

«Տուր դը Ֆրանս» հայտնի բազմօրյա հեծանվավազքը, որը 2013-ին տեղի կունենա 100-րդ անգամ, կմեկնարկի հունիսի 29-ին Կորսիկայում և ամբողջությամբ կընթանա Ֆրանսիայի ճանապարհներով:

Վերջին 10 տարիների ընթացքում «Տուր դը Ֆրանսը» տեղի է ունեցել ոչ միայն ֆրանսիական ճանապարհներով, այլ նաև Ֆրանսիային սահմանակից պետությունների տարածքներով:

Բազմօրյա հեծանվավազքի առաջին փուլը կընթանա Պորտո-Վեքիո-Բաստիա ուղղությամբ, որի երկարությունը կկազմի 212 կմ: Ըստ ավանդույթի Տուրը սկիզբ է առնում Փարիզում` Ելիսեյան դաշտերում, հուլիսի 21-ին, հաղորդում է rsport.ru-ն: