24 հոկտեմբերի 2012 - 18:59 AMT
ՀՀ և ԼՂՀ նախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

անդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը և տարածաշրջանային գործընթացներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: