24 հոկտեմբերի 2012 - 20:04 AMT
Հերթական ահաբեկչությունը Դամասկոսում. Զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ

Չորեքշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաքի հարավային շրջանում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով սիրիական պետական հեռուստաալիքին:

Սիրիայում հերթական ահաբեկչության մասին տեղեկությունները ստացվել են մահմեդական տոնի նախօրեին, երբ, ենթադրաբար, Սիրիայի իշխանությունները կհայտարարեն ժամանակավոր հրադադարի մասին:

Սիրիական ընդդիմության որոշ խմբավորումների ներկայացուցիչներ ևս պարտավորվել են դադարեցնել կրակը, եթե սիրիական կառավարությունը պահպանի հրադադարի պայմանները: