Լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված հայտնությունների ցուցակը, ում եկամուտները մինչև հարյուրավոր միլիոնների են հասնում:
Համաձայն չորեքշաբթի օրը տարածված վարկանիշի, «Հոլլիվուդի թագուհու» հետնորդները նախորդ տարվա ընթացքում նրա անունից վաստակել են 210 մլն դոլար: Թեյլորը կյանքից հեռացել է նախորդ տարվա մարտին` 79 տարեկան հասակում:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում է Մայքլ Ջեքսոնը, ով մահացել է 2009թ: Նախորդ տարի նա «վաստակել է» 145 մլն դոլար:
Ամսագիրն ընդգծում է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի նա կվերադարձնի իրեն առաջատարի դիրքը:
Երրորդ հորիզոնականում է Էլվիս Փրեսլին, ով մահացել է 1977թ: Այս տարի ամսագրի ցուցակում ներառվել են 13 հայտնի մարդիկ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: