25 հոկտեմբերի 2012 - 21:41 AMT
Փողոցային մարտերը տեղափոխվել են Հալեպի քրիստոնեական թաղամասեր

Համաձայն Հալեպից ստացվող տեղեկությունների, փողոցային մարտերը տեղափոխվել են քրիստոնեական թաղամասեր, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնում: Ընդ որում, ապստամբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նոր և Հին Սերյան թաղամասերը` շինությունների տանիքներում դիպուկահարներ տեղադրելով, եթե կառավարական ուժերը փորձեն հակագրոհի դիմել: Մինչ այդ, դիտորդները սիրիական կառավարությունից ակնկալում են քառօրյա հրադադարի հայտարարության մասին` մահմեդական Կուրբան-Բայրամ տոնի ընթացքում: Ավելի վաղ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կոչ էր արել հակամարտող կողմերին ժամանակավոր հրադադար կնքել և երկրի ապագայի վերաբերյալ բանակցություններ սկսել, հաղորդում է ВВС-ն: