
Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկն ու դրան հարող տարածքը հոսանքազրկվել է վթարի պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցը, հավելելով, որ մոտակա 2 ժամվա ընթացքում տարածքում հոսանք չի լինի:
«Պատճառը բարձրավոլտ կայանից բարձր լարման վթարն է», - նշեց էլցանցի ներկայացուցիչը: