25 հոկտեմբերի 2012 - 22:06 AMT
ԱՄՆ-ն հետևելու է սիրիական իշխանությունների և ընդդիմության կողմից հրադադարի պահպանմանը

ԱՄՆ-ն համակ ուշադրությամբ հետևելու է սիրիական իշխանությունների և ընդդիմության կողմից մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հրադադարի պահպանմանը, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է Սիրիայում բռնության ավելացումը:

Սիրիայում արդեն մոտ 19 ամիս է չեն դադարում զինված բախումները: Ըստ տարբեր տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը: