21 ապրիլի 2005 - 12:20 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Կրասնոդարում «Գիտության շաբաթ» շրջանակներում անցկացված ուսանողական գիտաժողովում հաղթել է Հայոց ցեղասպանության թեմայով գիտական աշխատանքը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կուբանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Էռնա Մանասյանի աշխատանքը կոչվել է «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան պատմագրությունում»: Գիտաժողովում «Արեւելագիտության» բաժնում ներկայացված է եղել ավելի քան քսան գիտական աշխատանք: