26 հոկտեմբերի 2012 - 11:25 AMT
Ստամբուլի ոստիկանություն. Ստամբուլում յուրաքանչյուր ժամը մեկ, երեխա է անհետանում

Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում յուրաքանչյուր ժամը մեկ երեխա է անհետանում, հայտարարել է ստամբուլյան ոստիկանության մանկական բաժանմունքի ղեկավար Մուրատ Կոչակը, հինգշաբթի գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ Կոչակի, այդ ցուցանիշն էապես նվազել է նախորդ տարիների համեմատ:

Նա նաև հավելել է, որ այդ երեխաների 97 տոկոսը 15-16 տարեկան դեռահասներ են, ովքեր փախչում են տնից, և միայն 3 տոկոսն են կազմում այն երեխաները, որոնք անհետացել են այլ պատճառներով: