Բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի Le Grande Table («Մեծ կերակուրը») նկարը, որի վրա խոշոր խնձոր է պատկերված, աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 6,6 մլն դոլարով, գրում է The ArtDaily-ն:
1962-36թթ. ստեղծված նկարը Sotheby's աճուրդում դարձել է սակարկությունների թոփ-լոտը, այն գնահատված էր 3,8-6,6 մլն դոլար:
Մագրիտից բացի աճուրդում վաճառվել են Էնդի Ուորհոլի, Լուչո Ֆոնտանայի և քանդակագործ Ալեքսանդր Կոլդերի գործերը, հայտնում է Լենտա.ռու-ն: