26 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT
Ցուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական և փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր և ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաև հանդերձանքի և պահեստամասերի լայն տեսականի:

Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր օրի ավելանում են, իսկ համագործակցության աշխարհագրությունն՝ ընդլայվում: