26 հոկտեմբերի 2012 - 20:07 AMT
Իտալական Alitalia ավիաընկերության աշխատակիցները անցկացնում են համընդհանուր 4-ժամյա գործադուլ

Իտալական Alitalia ավիաընկերության աշխատակիցները անցկացնում են համընդհանուր 4-ժամյա գործադուլ` բողոքելով աշխատավարձերի նվազումից և ծրագրվող կրճատումներից, հաղորդում է Corriere della Sera-ն:

Բողոքի ակցիան սկսվել է Իտալիայի բոլոր օդանավակայաններում, այդ թվում Alitalia տրանսպորտային հանգույցում` Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում:

Օդանավակայանի կայքում այս պահին զանգվածային հետաձգումների կամ չվերթների դադարեցման մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Alitalia-ն ծրագրում է աշխատանքից հեռացնել մոտ 700 աշխատակիցների` հույս ունենալով տնտեսել 30 մլն եվրո: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: