
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից ԱՄՆ նախագահի նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններից հետո:
«Ես մտադիր եմ հեռանալ երդմնակալության արարողությունից հետո»,-ասել է նա:
Պետքարտուղարը հավելել է, որ դեռ չի խոսել նախագահի հետ այդ թեմայով, քանի որ վերջինս զբաղված է նախընտրական արշավով:
Քլինթոնը նշել է, որ չի ցանկանում նախանշված ժամկետից ավելի երկար զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը, սակայն, նշել է, որ «հարկավոր է մտածել այն աշխատանքի մասին, որը պետք է կատարվի»: «Ամեն դեպքում, ես պետք է խոսեմ նախագահի հետ»,-ասել է նա, հայտնում է Լենտա.ռու-ն: