
Չինական դեղագործական Xiamen Innovax Biotech ընկերությունը հայտարարել է, որ շուկա է հանում հեպատիտ Е դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Պատվաստանյութը 2-ամյա կլինիկական փորձարկումներ է անցել 113 հազար կամավորների մասնակցությամբ: Պատվաստանյութի արտադրության և վաճառքի թույլտվությունը ստացվել է 2011թ. դեկտեմբերին:
Նախատեսվում է պատվաստել Չինաստանի բնակիչներին, որտեղ հեպատիտ Е-ի վտանգը մեծ է, ինչպես նաև առաջարկել աշխարհում վաճառքի համար:
Ամեն տարի հեպատիտ E-ով հիվանդանում է մոտ 20 մլն մարդ: Այն հիմնականում տարածված է ասիական երկրներում: