27 հոկտեմբերի 2012 - 17:28 AMT
Ոստիկանության կողմից ձերբակալված շվեյցարացի վարորդը կարող է հավակնել հարբելու ոլորտում ազգային հակառեկորդի

Շվեյցարիայում ձերբակալվել է վարորդ, ով կարող է հավակնել ազգային հակառեկորդի հարբելու ոլորտում` տղամարդու արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիան կազմել է 5,45-6 պրոմիլե:

47-ամյա վարորդը ձերբակալվել է ոստիկանների կողմից Լե Լոկլ քաղաքում: Ոստիկանները նկատել են ղեկին քնած տղամարդուն: Նրանք փորձել են արթնացնել նրան, սակայն ապարդյուն, այդ ժամանակ ոստիկանները կանչել են շտապ օգնություն:

Արյան անալիզը ցույց է տվել արյան մեջ ալկոհոլի չափազանց բարձր պարունակություն:

Ալկոհոլի հարցերով խորհրդատվական կլինիկայի ղեկավարը նշել է, որ «1.5-2 պրոմիլեից արդեն սկսվում են լուրջ խնդիրներ գիտակցության հետ»:

«4 պրոմիլեի հասնելու համար պետք է մեկ շիշ օղին խմել մեկ շնչով»,- ասել է բժիշկը: