27 հոկտեմբերի 2012 - 17:45 AMT
Ֆրանսիացի դպրոցականներին սկսել են ծանոթացնել գինեգործության հիմունքների հետ

Բորդոյում սկսվել է դպրոցականներին շրջանի հիմնական գործունեության ոլորտի` գինեգործության հետ ծանոթացնելու ծրագիր:

6-11 տարեկան երեխաներին տանում են խաղողի այգիներ, սովորեցնում գինեգործության հիմնական սկզբունքները, խաղող աճեցնելը և ծանոթացնում գինեգործների աշխատանքի պայմանների հետ:

Բորդոյի Գինու բյուրոյի ներկայացուցիչները չեն կարծում, որ գինեգործության մշակույթը կբարձրացնի ալկոհոլի նկատմամբ երիտասարդության ձգտումը: Հակառակը, որքան շուտ երեխաները ծանոթանան գինու արտադրության և օգտագործման հետ, այնքան ներդաշնակ կլինեն նրանց հարաբերություններն ալկոհոլի հետ, գրում է Ռոսբալտը: