28 հոկտեմբերի 2012 - 16:26 AMT
Google-ը չեղյալ է համարել Նյու Յորքի մամուլի ասուլիսը` «Սենդի» փոթորկի պատճառով

Google ընկերությունը չեղյալ է համարել Նյու Յորքի մամուլի ասուլիսը` «Սենդի» փոթորկի պատճառով, հաղորդում է Ars Technica-ն:

Ինչպես սպասվում է, փոթորկը երկուշաբթի օրը կհասնի ԱՄՆ մայրաքաղաքային շրջան: Ինչպես ենթադրվում է, փոթորկից ամենաշատը կտուժեն Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգները:

Google-ի մամուլի ասուլիսի ընթացքում սպասվում էր Android ՕՀ-ով Nexus շարքի նոր բջջային սարքերի ներկայացումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: