
Իրաքյան շուկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ, կա 8 վիրավոր, հաղորդում է Associated Press-ը` հղելով տեղական իշխանություններին: Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան, երբ շուկան նոր էր բացվում:
Նախօրեին Բաղդադում շիաների Սադր թաղամասում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում զոհվել է 23 մարդ: