28 հոկտեմբերի 2012 - 17:51 AMT
Խափանվել է Տաթևի ճոպանուղին. Խցիկներում 37 մարդ է եղել

Այսօր ժամը 16.12-ին տեղեկություն է ստացվել, որ Տաթևի ճոպանուղին խափանվել է և խցիկներում մնացել է 37 մարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17.22-ի դրությամբ 10 մարդ իջեցվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: