29 հոկտեմբերի 2012 - 09:37 AMT
NYSE-ը և NASDAQ-ը չեղյալ են հայտարարել սակարկությունները «Սենդի» փոթորկի պատճառով

Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) ղեկավարությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանը: Ավելի վաղ սպասվում էր, որ բորսայի աշխատանքը կընթանա էլեկտրոնային ռեժիմով: Սակարկություններ չեն անցկացվի նաև NASDAQ-ում:

«Սենդի» փոթորկի մոտենալն արդեն ստիպել է քաղաքապետարանին տարհանել քաղաքացիներին առանձին շրջաններից: Իրենց տներն արդեն լքել են ավելի քան 375 հազար մարդ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մասաչուսեթս և Նյու Յորք նահանգներում հայտարարել է արտակարգ դրություն: