Հոկտեմբերի 29-ին նավթի համաշխարհային գները նվազում են հումքի արդյունահանման և մշակման որոշ ընկերությունների աշխատանքի դադարեցման ֆոնին` կապված «Սենդի» փոթորկի հետ, որը մոտենում է ԱՄՆ հյուսիս-արևելքին:
Սակարկությունների տվյալների համաձայն, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,37 դոլարով կամ 0,43 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 85,91 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքւ նվազել է 0,27 դոլարով կամ 0,25 տոկոսով` մինչև 109,28 դոլար մեկ բարելի համար:
Phillips 66, NuStar Energy LP and Hess Corp ընկերությունները հաղորդել են «Սենդի» փոթորկի պատճառով նավթավերամշակման ընկերությունների աշխատանքը դադարեցնելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: