Ինչպես հաղորդում է chessdom.com-ը, Եվրոպայի շախմատի կանանց առաջնությունը տեղի կունենա Սերբիայում:
Բելգրադն առաջնությունը կընդունի հուլիսի 22-ից օգոստոսի 4-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 75 000 եվրո. 60 000 եվրո շախմատիստների համար, 15 000 եվրո` Եվրոպական շախմատային խորհրդի համար:
2012-ի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունեցել թուրքական Գազիանթեփ քաղաքում: