22 ապրիլի 2005 - 13:00 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԿԿԱՅԱՆԱ ԲԱՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Ապրիլի 22-24-ը Մոսկվայում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց թվում նախատեսվում է նաեւ բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան առաջ, հուշո երեկոներ կազմակերպել Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստների մասնակցությամբ եւ հուշո Խաչքարի բացման արարողություն անցկացնել Օլիպիական պողոտայի վրա կառուցվող Հայկական տաճարի տարածքում, տեղեկացնում է «Կովկասյան հանգույց»-ը: Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը քննարկել են Մոսկվայում` «Ամբողջ աշխարհի հայերը պահանջում են Բրյուսելից չընդունել Թուրքիային ԵՄ կազմում» մամուլի ասուլիսի ընթացքում: Ասուլիսին մասնակցել են Ազգամիջյան համագործակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի գործադիր կոմիտեի նախագահ Գեղամ Խալաթյանը, «Ռուս-հայկական համագործակցության» միության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայի հայերի երիտասարդական միավորման նախագահ Լեւոն Մուկանյանը, «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության եւ Մարդու իրավունքների «Վրաստան» Կենտրոնի աշխատակից Ռոման Դիմակսյանը: Ճեպազրույցի մասնակիցները պահանջել են չընդունել Թուրքիային ԵՄ այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի կատարել հայ ազգի նկատմամբ մի շարք պարտավորություններ, որոնցից գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչումն է եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ինչպես հայտարարել է Մոսկվային հայերի երիտասարդական միավորման նախագահ Լեւոն Մուկանյանը, «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է արդեն շատ երկրների կողմից. Լեհաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի,Հունաստանի,Արգենտինայի, ԱՄՆ տասը նահանգների»: «ՌԴ Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին հրապարակել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն»,- ավելացրել է Մուկանյանը: Նրա խոսքերով` «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության եւ Մարդու իրավունքների «Վրաստան» կենտրոնի աշխատակից Լեւոն Դիմակսյանի խոսքերով` «տարբեր երկրների հայերը պահանջում են Թուրքիային չընդգրկել ԵՄ կազմում, քանզի հայ ժողովրդի նկատմամբ նման ծանր հացագործություն իրականացրած երկիրը պետք է ճանաչի այդ փաստը եւ նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ»: Դիմակսյանի խոսքերով` ցեղասպանության հետեւանքում բնաջնջվել է 1,5 միլիոնից մինչեւ 2,4 միլիոն մարդ: Ապրիլի 24-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առաջ նախատեսված բողոքի ցույցը արտոնված է եւ կազմակերպված է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Մոսկվայում Հայաստանի Հնարապետության դեսպանության կողմից: Միտինգի մասնակիցները նախատեսում են պահանջել Թուրքիայից Հայոց ցեղասպանության Ճանաչում: